211652_close_icon
views-count32913 դիտում article-date 20:02 20-07-2023

ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ՊԾ պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի՝ ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակ այցից հետո Վարդավառի օրը պարեկների շնորհիվ մարզում ճանապարհատրանսպորտային պատահարներ տեղի չունեցան և փրկվեցին բազմաթիվ կյանքեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Օրեր առաջ, երբ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը աշխատանքային այցով ժամանել էր Արագածոտնի մարզ, տեղում հանդիպում էր ունեցել գումարտակի ղեկավար կազմի և պարեկների հետ և փոխանցել ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ մայոր Արամ Հովհաննիսյանի հանձնարարականները՝ կապված Հանրապետությունում ակտիվ պայքար կատարելու հանցագործությունների բացահայտման, նաև նախականխման ուղղությամբ: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի գլխավորությամբ, իրականացրել են ուժեղացված ծառայություն, որի արդյունքում հայտնաբերվել են բազմաթիվ օրինախախտումներ: 

Հայտնաբերվել են տրանսպորտային միջոցը ոչ սթափ վարող վարորդներ, առանց վարորդական վկայականի վարող վարորդներ, առանց ԱՊՊԱ պայմանագրի, ավտոմեքենան չամրակապված վարելու, ավտոմեքենան թաղանթապատված ապակիով վարելու, տեխնիկական զննություն չանցած և այլ իրավախախտումներ կատարող վարորդներ: Մոտ 13 տրանսպորտային միջոց տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածքներ: Ծառայությունը կատարվել է Աշտարակ, Ապարան, Թալին քաղաքներում և Արագածոտնի մարզի վարչական տարածքում գտնվող գյուղամիջյան հատվածներում: 

Ֆոտոլրագրողը հայտնում է  նաև, որ Արագածոտնի մարզի գումարտակի պարեկների աշխատանքը նաև իր դրական արդյունքը տվեց Վարդավառի օրը, ինչի շնորհիվ ճանապարհատրանսպորտային ոչ մի պատահար տեղի չունեցավ, իսկ նախորդ մի քանի Վարդավառների օրերին եղել են ճանապարհատրանսպորտային պատահարներ, այդ թվում՝ ողբերգական: 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 240+
240+

Նմանատիպ նյութեր