211652_close_icon
views-count5941 դիտում article-date 23:06 11-09-2019

«Ակունք խոշորացված համայնքի բնակավայրերում իրականացվում են մի շարք սուբվենցիոն ծրագրեր». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Աշխատանքային այցի շրջանակում Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այցելել է Ակունք խոշորացված համայնքի բնակավայրեր և ծանոթացել Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2019թ-ի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքների ընթացքին: Մարզպետն այցելել է Ակունք համայնքի Հատիս բնակավայր, որտեղ խմելու ջրի մայր ջրատարի հիմնանորոգման աշխատանքների 90% արդեն ավարտվել է: Մրցույթը շահել են 27.588.000 դրամով, պետական ֆինանսավորման չափն է 70%, համայնքինը՝ 30%: Կվերանորոգվի նաև Հատիս բնակավայրի վարչական շենքը՝ ծառայելով նաև որպես համայնքային կենտրոն ու երիտասարդների համար հարթակ՝ իրականացնելու տարբեր սոցիալական և մշակութային ծրագրեր: Ծրագրի նախահաշվային արժեքն է 10.742.659 դր, որից համայնքի ներդրումը՝ 55%: Այստեղ Ռոմանոս Պետրոսյանը հանդիպել է համայնքի ներկայացուցիչների հետ, լսել նրանց առաջարկներն ու մտահոգությունները: Շենքի վերակառուցումը դրական փոփոխություն ու ակտիվություն է մտցնելու համայնքի կյանքում: Նոր Գյուղ բնակավայրի կոյուղու արտաքին ցանցի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են: Շահած պայմանագրի արժեքն է 14.700.000 դր, որից 8.085.000 դր պետական ֆինանսավորման չափն է, համայնքինը` 6.615.000դր: Այստեղ կհիմնանորոգվի նաև մանկապարտեզի շենքը: Նախահաշվային արժեքն է 205.722.660դր, որից համայնքի ներդրումը` 50%: Մրցույթը կհայտարարվի մոտ ժամանակներս: Ընթացքի մեջ են Կապուտան բնակավայրի 1-ին և 2-րդ փողոցների ասֆալտապատման աշխատանքները: Շահած պայմանագրի արժեքն է 36.671.800 դր, պետական ֆինանսավորման չափն է 45%, համայնքի ներդրումը՝ 55%: Կապուտան բնակավայրում կվերակառուցվի նաև մանկապարտեզի շենքը: Նախահաշվային արժեքը կազմում է 31.336.090 դր, որից հանայնքի ներդրումը` 15.668.045 դր: Շինարարությունն իրականացնող ընկերության մրցույթը կհայտարարվի արդեն եկող շաբաթ ու աշխատանքները կմեկնարկեն: Մարզպետն այցելել է նաև Սևաբերդ բարձրլեռնային բնակավայր, որտեղ բնակավայրի զարգացմանն ուղղված ծրագրի շրջանակում կառուցվում է հյուրատուն: Այս բնակավայրում սուբվենցիոն ծրագրով նախատեսված է Սևաբերդ բնակավայրի գազիֆիկացում: Նախահաշվային արժեքը 57.222.710 դրամ, որից համայնքի ներդրումը` 35%: Այստեղ սփյուռքի մեկենասների և մարզպետի աջակցությամբ վերանորոգվել է 18 աշակերտ ունեցող դպրոցի ինֆորմատիկայի դասասենյակն ու կահավորվել, իսկ ամսվա ավարտին կհամալրվի նոր համակարգիչներով և կհանձնվի շահագործման: Ռոմանոս Պետրոսյանի վերջին կանգառը Զովաշեն համայնքում էր, այստեղ կրկին սփյուռքի մեկենասների և մարզպետի աջակցությամբ կառուցվում է համայնքային կենտրոն, որն ունենալու է ընդարձակ ընդունելությունների սրահ, գրադարան, կանանց խնամքի սրահ ու ծառայելու է որպես երիտասարդական նախաձեռնությունների ու մշակութային միջոցառումների հարթակ: Մարզպետի աշխատանքային այցերը համայնքներ շարունակվում են:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր