211652_close_icon
views-count1402 դիտում article-date 15:48 18-08-2022

Կառավարությունը 757 միլիոն դրամ կհատկացնի 15 բնակավայրերում 15 սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար

Կառավարությունը 757 միլիոն դրամ կհատկացնի Հայաստանի 15 բնակավայրերում 15 սուբվենցիոն ծրագրերի  իրականացման համար: Կառավարության այսօրվա նիստում նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Նշված ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին՝ մասնավորապես. համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը և գիշերային լուսավորության անցկացմանը, բնակավայրերի գազաֆիկացմանը, բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգմանը՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ:

Գումարը կհատկացվի Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզպետարաններին:

Նմանատիպ նյութեր