1757 դիտում
12:20 12-09-2019
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՊԵԿ-ին նոր լիազորությամբ օժտելու օրինագիծը
ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի մասով պատասխանատվություն կիրառող մարմին ճանաչել հարկային մարմինը: «[url=https://armenpress.am/arm/news/987744.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 12-ի նիստում այն ընդունվեց 88 կողմ, 13 դեմ և 1 ձեռնպահ ձայներով:
Սեպտեմբերի 11-ին կայացած նիստում ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Արթուր Դավթյանը՝ տեղեկացնելով, որ նախագծի վերաբերյալ առկա են որոշ վերապահումներ: Նա հույս է հայտնել, որ մտահոգիչ դրույթները կբարեփոխվեն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի գնահատմամբ՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի լիազորություններն ընդլայնելու փոխարեն ընտրվել է աշխատողին որպես հարկ վճարող դիտարկելու ճանապարհը, որի հետ կապված էլ Պետական եկամուտների կոմիտեին տրվել են լիազորություններ՝ դարձնելով նրան սուպերկառույց: Պատգամավորը պարզաբանել է, որ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այն կառույցն է, որը կոչված է վերահսկողություն իրականացնել ՀՀ աշխատանքային օրենսգրքի դրույթների կիրառման հարցում: Նա հայտնել է, որ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը բազմաթիվ բողոքներ է ստանում աշխատողների իրավունքների խախտումների վերաբերյալ:
Ելույթ ունենալով՝ ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը տեղեկացրել է, որ շրջանառության մեջ է դրել օրենսդրական փաթեթ, որով նախատեսվում է ընդլայնել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի լիազորությունները: Նա ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին առաջարկել է լրամշակել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը և երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացնել այնպիսի նախագիծ, որով կսահմանվի, որ ՊԵԿ-ն ուսումնասիրություններ կարող է իրականացնել միայն իր գործառույթների շրջանակում:
Նմանատիպ նյութեր
2440 դիտում
13:33 07-03-2018
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ ապագա կառավարության կառուցվածքը հստակեցնող օրինագիծը
3199 դիտում
11:55 12-04-2018
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց հիվանդանոցներին դեղեր ներկրելու հնարավորություն ընձեռող օրինագիծը
4763 դիտում
11:23 11-09-2019
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց հեծանիվ և այլ տրանսպորտային միջոցներ վարելու վերաբերյալ օրինագիծը
Այս բաժնից
835 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
895 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին
898 դիտում
20:29 21-12-2024
Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ․ Արմեն Աշոտյան