211652_close_icon
views-count96762 դիտում article-date 14:33 12-09-2019

Երևանի ճանապարհային ոստիկանության պետի տեղակալի կարգադրությամբ Ford Mustang-ը տեղափոխվեց «գաի պլաշչադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, Երևանի ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Դավիթ Ավագյանի կարգադրությամբ Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել Ford Mustang մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն բազմաթիվ ահազանգեր էին ստացվել, որ նշված ավտոմեքենայի վարորդը Երևանում չարամտորեն խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները. ավտոմեքենան վարում հանդիպակաց, առանց համարանիշների, երբեմն էլ երթևեկում է մայթերով։ Երևանի ճանապարհային ոստիկանությունն օպերատիվորեն արձագանքեց ահազանգերին և օրինախախտ վարորդը հայտնաբերվեց և ավտոմեքենայով «հանգրվանեց գաի պլաշչադկայում»։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա Սարի Թաղի 9-րդ փողոցի բնակիչ Սուրեն Մաթևոսյանն է։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր