211652_close_icon
views-count24577 դիտում article-date 10:39 25-08-2017

Ադրբեջանը փոր­ձելու է հիշեց­նել, որ Նախիջևանի դիրքը թույլատ­րում է «ռմբակոծել ու հրետակոծել Երևա­նը». Աշոտ Մովսիսյան. «Իրավունք».

«Իրավունք» թերթը գրում է. «Սոչիում կայացած ՀՀ և ՌԴ նախագահների հանդիպման հենց նախօրեին Բաքուն որոշեց իր ռազմաօդային ուժերի զորակազմում գտնվող Սու-25 կործանիչներն օդ բարձրացնել և թռիչքներ իրականացնել Նախիջևանի ինքնավար հանրապետության երկնքում: Այս ամենը պատահականությո՞ւն էր, թե դրանից պետք է որոշակի հետևություններ անել, «Իրավունքը» պարզեց ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանից: - Վերջին մի քանի տա­րում Ադրբեջանի իշ­խանությունը բավա­կանին լուրջ ջանքեր է գոր­ծադրում Նախիջևանի ռազ­մական պոտենցիալը ավելաց­նելու ուղղությամբ: Օգտվելով Նախիջևանի դիրքից՝ Բաքուն այն քարոզչական տիրույթում օգտագործում է որպես իսկանդերներին համարժեք մի­ջոց: Բացի այդ, ՀՀ-ՌԴ միացյալ զորախումբը լուրջ անհանգս­տություն է առաջացրել թե՛ ադրբեջանա­կան հասարակության, թե՛ իշխանության մոտ: Կարծում եմ՝ նրանք տեղյակ են, թե որտեղ է տեղակայված այդ զորախումբը... [b]-վՄասնավորապես՝ ի՞նչ խնդիր էր փոր­ձում լուծել Ադրբեջանը՝ մարտական թռիչք­ներ իրականացնելով Նախիջևանից:[/b] - Ցանկացած տեսակի զորավարժու­թյան լուսաբանում քարոզչա­կան նպատակ է հետապնդում, այս անգամ սա կարելի էր բնութագրել որպես ուժի ցու­ցադրում: Եվ իհարկե, զորա­վարժությունների, վարժանք­ների ամենակարևոր նպատա­կը զորքի մարտունակության աստիճանի բարձրացումն է: Ադրբեջանը ամեն կերպ փոր­ձելու է պարբերաբար հիշեց­նել հայ հասարակությանը, որ Նախիջևանի դիրքը թույլատ­րում է «ռմբակոծել ու հրետակոծել Երևա­նը»: Բաքուն նման միջոցների կդիմի ան­գամ այն ժամանակ, երբ առաջնագծում և սահմանում հարաբերական հանգիստ է: Մեր կողմից որպես հետևություն պետք է լինի հակաքայլեր ձեռնարկելը՝ թե ռազ­մական, թե քարոզչական տիրույթում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր