7153 դիտում
15:40 13-09-2019
ԱԻՆ փրկարար ծառայությունում տեղի է ունեցել խորհրդակցություն. ամփոփվել են կատարված աշխատանքների արդյունքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սեպտեմբերի 13-ին տեղի ունեցավ Արտակարգ իրավիճակների նախարարության ՓԾ աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվեցին սեպտեմբերի 6-13-ն ընկած հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքների արդյունքները:
Նիստը վարում էր ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը:
Պատասխանատուները Փրկարար ծառայության տնօրենին զեկուցեցին հաշվետու ժամանակահատվածում իրականացված պլանային և նախատեսվող աշխատանքների, գրանցված ահազանգերի, դեպքերի և պատահարների, փրկարար ծառայության տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի, ՓԾ վարչություններում իրականացվող շինարարական աշխատանքների, ինչպես նաև արտակարգ իրավիճակների արձագանքման և կանխարգելիչ աշխատանքների իրականացման վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը:
Ըստ մարզային փրկարարական վարչություների ղեկավարների զեկույցների՝ հանրապետության մարզերի ուսումնական և մի շարք այլ հաստատություններում շարունակում են անցկացվել ԱԻՆ աշխատակցի օրվան նվիրված հատուկ տակտիկական ուսումնավարժություններ և դասընթացներ:
Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Ալեքսան Գյոզալյանը զեկուցեց, որ մարզում սեպտեմբերի 10-ին իրականացվել են Բավրա գյուղից 12 կմ հարավ-արևելք գրանցված երկրաշարժի հետևանքով հավանական փլուզումների, վնասված շենք-շինությունների հայտնաբերման և բնակիչներին մասնագիտական տեղեկատվություն տրամադրման աշխատանքներ: Հետաքննության արդյունքում վնասված շինություններ չեն հայտնաբերվել:
Խորհրդակցության ավարտին փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Ա. Նահապետյանն ամփոփեց խորհրդակցության արդյունքները՝ տալով մի շարք հանձնարարականներ: Դրանք, մասնավորապես, վերաբերում էին մարզերում շինարարական և վերանորոգման աշխատանքների պատշաճ կազմակերպմանը: Փրկարար ծառայության տնօրենը հանձնարարեց փրկարարական վարչություների ղեկավարներին անձնական վերահսկողության տակ վերցնել և մշտական ուշադրության տակ պահել իրականացվող աշխատանքների որակն ու համապատասխանությունը շինարարական պլաններին:
Ա. Նահապետյանը նաև անդադարձ կատարեց ՀՀ անկախությանը նվիրված տոնական միջոցառումների ընթացքում ՓԾ ուժերի պատշաճ ծառայության կազմակերպմանն ու անցկացմանը:
Ըստ ՓԾ տնօրենի՝ ծառայության գլխավոր նպատակը 2020 թ. պետք է դառնա անձնակազմի պատրաստության բարձրացումը և այս համատեքստում՝ հանրապետության բոլոր մարզերում քաղաքային որոնողափրկարարական թիմերի (ՔՈՓ) ստեղծումն ու զարգացումը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
904 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
919 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»