211652_close_icon
views-count2002 դիտում article-date 11:27 14-09-2019

Սնոուդենը գաղտնի ամուսնացել է Ռուսաստանում

ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը գաղտնի ամուսնացել է Ռուսաստանում։ Այդ մասին Սնոուդենը հայտնել է The Guardian թերթին։ Նախկին գործակալի կինը նրա ընկերուհին է՝ Լինդսի Միլսը։ Զույգն ամուսնացել է 2 տարի առաջ։ Հիշեցնենք, որ Է. Սնոուդենը մեղադրվում է 2013 թվականին ամերիկյան հատուկ ծառայութուններից տվյալների արտահոսք կազմակերպելու մեջ։ Հայրենիքում նրան մեղադրում են պետական դավաճանության, պետական գաղտնիք հրապարակելու մեջ։ Սկանդալից հետո վերջինս փախավ Հոնկոնգ, ինչից հետո հասավ Ռուսաստան, որտեղ էլ ժամանակավոր ապաստան ստացավ։ Սնոուդենի արարքը բացահայտվեց, երբ հայտնի դարձավ, որ գաղտնալսվել է 35 պետությունների ղեկավարների հեռախոսազրույց, այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի։ Վերջերս լույս է տեսել նրա «Անձնական գործ» հուշեր գիրքը և վաճառքի կհանվի սեպտեմբերի 17-ից աշխարհի 20 երկրներում։

Նմանատիպ նյութեր