160990 դիտում
11:10 15-09-2019
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են BMW-ն, Mercedes-ը, Infiniti-ն, Opel-ը. կա 7 վիրավոր. մեքենաներից 3-ը վերածվել են մետաղե ջարդոնի. Օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկներն ու ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10 :00-ի սահմաններում Ծիծեռնակաբերդի խճուղում բախվել են Mercedes մակնիշի 449 AM 61 համարանիշի, BMW մակնիշի 77 NC 707 համարանիշի, Infiniti մակնիշի 24 ՍՕ 635 համարանիշի և Opel Astra մակնիշի 34 ՏP 164 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի, այդ թվում՝ երեխաներ, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների մի քանի բրիգադներ նախ տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել Երևանի տարբեր հիվանդանոցներ: Երեխաները տեղափոխվել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհաային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Փրկարարները հեսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը և քաղաքացիների ու բժիշկների հետ վիրավորներին ուղեկցել են շտապօգնության ավտոմեքենան:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Վարդան Բաղդասարյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Վ.Բաղդասարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Բախման հետևանքով էլ Mercedes-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել մայթին և բախվել արտաքին լուսավորության էլեկտրասյանը, ինչի հետևանքով լույսը պոկվել է:
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 160+
160+