74905 դիտում
23:54 14-01-2019
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Infiniti-ն, Nissan March-ն ու Honda-ն. կան վիրավորներ. Honda-ն ու Infiniti-ն վերածվել են մետաղե ջարդոնի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում բախվել են Infiniti մակնիշի 55 QX 056 համարանիշի, Honda մակնիշի 87 VR 887 համարանիշի և Nissan March մակնիշի 34 MA 763 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Ժամանել է նաև Արտակարգ իրավիճաների նախարարության փրակարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Հրշեջ –փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխացնել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Ա. Թևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդների, վիրավորների ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն, այնուհետև օպերատիվորեն ժամանած փրկարարները:
Օպերատիվ են գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկները, ովքեր մինչև հիվանդանոց վիրավորներին տեղափոխելը, առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+