211652_close_icon
views-count3212 դիտում article-date 11:42 15-09-2019

Նիկոլ Փաշինյանի և Դոնալդ Թրամփի միջև հանդիպում կրկին չի կայանա. կարևոր հարցեր չկան, հայ-ամերիկյան օրակարգն էլ այդքան հարուստ չէ. Սուրեն Սարգսյան. Tert.am

Կարծում եմ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցի ընթացքում նախագահ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպում կրկին չի կայանա. կարևոր հարցեր չկան, հայ-ամերիկյան օրակարգն էլ այդքան հարուստ չէ: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/09/15/suren-sargsyan/3094238]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանը: Նրա կարծիքով՝ Թրամփի հետ հանդիպում կազմակերպելն ընդհանրապես բարդ է, առավել բարդ է ՄԱԿ-ի ասամբլեայի նստաշրջանի զբաղված օրակարգի շրջանակում, երբ 100-ավոր պետությունների ղեկավարներ գալիս են ԱՄՆ: Ըստ նրա՝ ԱՄՆ-ն նախագահն այս շրջանակում հանդիպումներ է ունենում ըստ առաջնահերթությունների: «ԱՄՆ-ն բավարարվում է ավելի ցածր մակարդակի շփումներով, օրինակ, պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարի հետ կամ այդ մակարդակի պաշտոնյաների հետ: Չմոռանանք, որ Հայաստանը Միացյալ Նահանգների 170-րդ առևտրային գործընկերն է 193 երկրների շարքում: Սա կարևոր ցուցանիշ է, մանավանդ, եթե հաշվի ենք առնում, որ Թրամփը բիզնես մտածելակերպ ունեցող գործիչ է»,- նշեց Սուրեն Սարգսյանը: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 22-ին Լոս Անջելեսի Գրանդ պարկում հանդիպում է ունենալու հայ համայնքի ներկայացուցիչների հետ, իսկ սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակում ելույթ է ունենալու: - [b]Պարո՛ն Սարգսյան, ի՞նչ ակնկալիքներ կան վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամերիկյան այցից, հանդիպումներից:[/b] - Նախ վարչապետի այցը Միացյալ Նահանգներ է, բայց փաստացի նա ԱՄՆ կառավարության հետ հանդիպում չի ունենում, երկկողմ հանդիպումներ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ նախատեսված չեն: Վարչապետը լինելու է Նյու Յորքում, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում ելույթ է ունենալու, հանդիպումներ է ունենալու մի շարք պետությունների իր գործընկերների հետ, ինչպես նաև Նյու Յորքի հայ համայնքի հետ կհանդիպի, որին ներկա կլինեն նաև Նյու Ջերսիի հայ համայնքի անդամները: Դրանից առաջ էլ վարչապետը Կալիֆոռնիայում հայ համայնքի հետ է հանդիպում ունենալու, 30-40 հազար մարդ է ներկա լինելու: Նա նաև հանդիպելու է Լոս Անջելեսի քաղաքապետին: Մի շարք կոնգրեսականների հետ հանդիպումներ ևս կլինեն, կարծում եմ, կոնգրեսականները նաև կգան այդ մեծ միջոցառմանը մասնակցելու: Մոտավորապես այսպիսին է վարչապետի գրաֆիկը: ԱՄՆ-Հայաստան երկկողմ օրակարգի վերաբերյալ ես այս պահին տեղեկություններ չունեմ՝ ոչ արտգործնախարարի հանդիպումների գրաֆիկի մասով, ոչ էլ՝ վարչապետի, բայց չեմ կարծում, որ նման հանդիպումներ նախատեսված են: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/09/15/suren-sargsyan/3094238]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր