211652_close_icon
views-count68277 դիտում article-date 22:54 24-04-2018

Նիկոլ Փաշինյանի և Կարեն Կարապետյանի միջև նախատեսված հանդիպումը վաղը չի կայանա. Tert.am

Վաղը՝ ապրիլի 25-ին, վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և Ելք-ի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջև նախատեսված բանակցությունները տեղի չեն ունենա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը: «Բանակցությունները կարող են տեղի ունենալ միայն այն կետերի շուրջ, որոնք հայտարարվել էին՝ դա էր իշխանության խաղաղ փոխանցման օրակարգը, ԱԺ արտահերթ ընտրությունները: ՀՀԿ-ն չի կարող լինել ժամանակավոր կառավարության առաջին դեմքը: Միայն այս օրակարգի շուրջ կարող են լինել բանակցություններ: Որևէ այլ օրակարգ քննարկելի չէ մեզ համար»,- ասաց Ավինյանը: Նա, սակայն, բանակցությունների չեղարկման պատճառները չհայտնեց։ Ավինյանի խոսքով, վաղը երեկոյան, ժամը 19-ին Հանրապետության հրապարակում մեկնարկելու է շարժման հանրահավաքը։ Նշենք, որ բանակցությունները նախատեսված էին առավոտյան ժամը 11-ին։ Այսօր Նիկոլ Փաշինյանը օտարերկրյա լրագրողների հետ մամուլի ասուլիսում հայտնել էր, որ Հանրապետական կուսակցությունից ոչ ոք չի լինելու Հայաստանի վարչապետ։ Հայաստանում հանրապետական կուսակցության իշխանությունն ավարտվել է և այդ կուսակցությունը վերածնելու որեւէ փորձ չի հաջողելու։ Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2018/04/24/pashinyan-karapetyan/2671059]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր