Թրամփի խորհրդականը չի բացառել Հասան Ռուհանիի հետ հանդիպումը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և Իրանի նախագահ Հասան Ռուհանիի միջև հանդիպումը նախկինի պես չի բացառվում, չնայած Սաուդյան Արաբիայում անօդաչու թռչող սարքերի միջոցով նավթային օբյեկտներին հարվածելու միջադեպին։
Ինչպես հաղորդում է Interfax-ը, այդ մասին հայտարարել է Թրամփի խորհրդական Քելիան Քոնուեյը։
Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում Քոնուեյը պարզաբանել է, որ Թրամփը պատրաստ է վերանայել Ռուհանիի հետ հանդիպման հնարավորությունները ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակներում։
«Սակայն մեր նախագահի դեպքում նրա համար, որպեսզի այդ հանդիպումն անցկացվի կամ գործարք կնքվի, անհրաժեշտ է, որպեսզի պայմանները նպատակահարմար լինեն»,-ասել է Թրամփի խորհրդականը։