Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ռուհանիի հետ
Ռուսաստանի նախագահՎլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ, որի ժամանակ քննարկվել են Սիրիայում ռազմական գործողությունների գրանցած հաջողությունները:
Ինչպես տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, հեռախոսազրույցը կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ:
Հատկապես ողջունվել է պատմական Պալմիրա քաղաքից «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայիններին դուրս շպրտելու և քաղաքը կրկին վերահսկելու փաստը:
Նշվում է, որ երկու պետությունների ղեկավարները կարծիքներ են փոխանակել ակտուալ հարցերի վերաբերյալ և պայմանավորվել ակտիվացնել տարբեր հարթություններում շփումները: