35743 դիտում
19:37 16-09-2019
Մահվան ելքով վրաերթ Երևանում. 39-ամյա վարորդը ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնին. վերջինս հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 39-ամյա Էդգար Դ.-ն իր վարած Mitsubishi մակնիշի 11 ԼԼ 909 համարանիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում՝ 2/8 հասցեի դիմաց, վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 79-ամյա Ռ.Ս.-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, այնուհետև Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Աստղիկ բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը ժամեր անց հիվանդանոցում մահացել է:
Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները:
Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Գ. Կիրակոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հեդվածի 2-րդ մասի հատկանիշներով և հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի քննաչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին:
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Ալինա Եգորովայի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+