19377 դիտում
14:25 03-11-2019
Մահվան ելքով վրաերթ Երևանում. 27-ամյա վարորդը Howo մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 71-ամյա հետիոտնին. վերջինը հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ նոյեմբերի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 27-ամյա Արտակ Հ-ն իր վարած Howo մակնիշի 35 MZ 114 համարանիշի ավտոմեքենայով Շիրակի և Շարուրի փողոցների խաչմերոկում վրաերթի է ենթարկել 71-ամյա Գրիգոր Չ-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենայով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Վրաերթի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապհ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Դավիթ Գևորգյանի գլխավորությամբ։
Նույն օրը, ժամը 23։50-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել որ վրաերթի ենթարկվածը, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Դ. Գևորգյանի կողմից նախապատրաստված նյութերը փոխացվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանպպորտային հանցագործությոնների քննության բաժին, ավտոմեքենան էլ հետաքննիչի որոշմամբ տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+