211652_close_icon
views-count5442 դիտում article-date 08:59 17-09-2019

Յուրի Խաչատուրովը կհրավիրվի ԱԺ՝ Ապրիլյան պատերազմի դեպքերն ու­սումնասիրող քննիչ հանձնաժողով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ըստ ամենայնի, առաջիկայում խորհրդարանական քննիչ հանձնաժողով կհրավիրեն 2016-ի Ապրիլյան պատերազմի ժամանակ գլխավոր պատասխանա­տուներից Յուրի Խաչատուրովին: Հակառակորդի հնարավոր հարձակման մասին 2016-ի ապրիլին հայկական կողմը տեղյակ եղե՞լ է, թե անակնկալ հարձակում է եղել, և միանգամից անցել են պաշտպանության: «Ժո­ղովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս կոնկրետ հարցմանը 2016 թ. Ապրիլյան պատերազմի դեպքերն ու­սումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով հրավիրված ՊՆ աշխատակիցները դռնփակ նիստի ժամանակ պա­տասխանել են, թե ամեն ինչ արվել է օրենքով: Ասել է թե՝ առայժմ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստերին հրա­վիրված անձինք որևէ աղմկալի խախտման մասին հանձնաժողովին չեն հայտնել: Ի դեպ, նկատենք, որ հանձնաժողովն արդեն 4 ամիս է, ինչ ուսումնասիրություն է սկսել, և մինչև օրս ՊՆ ներկա և նախկին բարձ­րաստիճան պաշտոնատար անձանցից որևէ մեկին չեն կանչել հանձնաժողով»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր