5670 դիտում
10:51 27-03-2020
Յուրի Խաչատուրովը մերժեց ապրիլյան դեպքերը քննող հանձնաժողովին․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Գրեթե մեկ տարի առաջ` մայիսի 31-ին, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը կիրականացնի քննիչ հանձնաժողովի լիազորությունները: Հանձնաժողովի նախագահ դարձավ մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ չի ներկայանալու նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը: Նա այսօր սահմանադրական կարգի տապաման գործով մեղադրյալ է, և երբ ստացել է հանձնաժողովի գրությունը` ԱԺ հրավիրելու մասով, գրավոր փոխանցել է, որ մերժելու է: Հանձնաժողովը որևէ լիազորություն չունի նրան պարտադրելու:
Տեղեկացանք, որ գրավոր հրավերի մեջ ԱԺ հանձնաժողովը մի ձևակերպում է արել, թե խնդրում ենք «հաշվի առնել հարցի բարոյական և քաղաքական կողմերը», որը մեջբերելով էլ հենց Խաչատուրովը մերժել է ներկայանալ: Նախ նա հիշեցրել է, որ զինվորականը, պաշտոնաթող գեներալը պարտավոր է քաղաքական չեզոքություն դրսևորել, հետևաբար չի կարող հաշվի առել հրավերի քաղաքական կողմը, իսկ ինչ վերաբերում է բարոյականի կողմին, ապա, նախ, կասկածի տակ է դրել ուղարկողների բարոյականությունը, ապա նշել, որ չի գալու. ինչ ունի ասելու, ժամանակին ռազմական գործողությունների վերլուծությունների տեսքով ասել է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
5442 դիտում
08:59 17-09-2019
Յուրի Խաչատուրովը կհրավիրվի ԱԺ՝ Ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով․ «Ժողովուրդ»
7833 դիտում
19:06 14-01-2019
Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը քննող դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը
1681 դիտում
15:23 15-01-2019
Դատարանը մերժեց Քոչարյանի խափանման միջոցը քննող դատավոր Արթուր Մկրտչյանին ինքնաբացարկի միջնորդությունը
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»