211652_close_icon
views-count26517 դիտում article-date 13:05 17-09-2019

Կոտայքի մարզում Fiat-ով վթարի է ենթարկվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի 31-ամյա բժիշկը. նրան տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 31-ամյա Հայկ Գասպարյանը իր վարած Fiat մակնիշի 36 AՍ 605 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 24.5 կմ հատվածում դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հ. Գասպարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր Հ. Գասպարյանն աշխատում է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում՝ որպես բժիշկ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+

Նմանատիպ նյութեր