1189 դիտում
20:42 17-09-2019
Անթույլատրելի է երեխայի նկատմամբ ցանկացած տեսակի բռնություն․ Մարդու իրավունքների պաշտպանի արձագանքը երեկ տարածված տեսանյութին
Երեկ համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արմինե Դավթյանը մասնագիտական քննարկման ընթացքում հայտարարություններ է անում: Տեսանյութում ակնհայտորեն ներկայացվում են երեխաների նկատմամբ բռնության փաստեր: Ավելին, տնօրենը, ըստ էության, ուսուցիչներին բռնության և երեխաների դաստիարակման իր օրինակին հետևելու կոչ է անում:
Մարդու իրավունքների պաշտպանն անթույլատրելի է համարում երեխայի նկատմամբ ցանկացած տեսակի բռնություն։ Յուրաքանչյուր երեխա պետք է պաշտպանված լինի ցանկացած ֆիզիկական, հոգեբանական կամ այլ ճնշումից, շահագործումից, մանկավարժական և այլ աշխատողների ու սովորողների այնպիսի գործողություններից կամ անգործությունից, որով խախտվում են երեխայի իրավունքները կամ ոտնձգություն է արվում նրա պատվին ու արժանապատվությանը: Անթույլատրելի է նաև ցանկացած տեսակի այդպիսի պատիժ երեխայի նկատմամբ։ Սրանք երեխաների հիմնարար իրավունքներից են, որոնք նույն կերպ վերաբերում են նաև ուսումնական հաստատությունում սովորող երեխաներին։ ՀՀ օրենսդրությամբ այս գործողություններն արգելված են և առաջացնում են պատասխանատվություն։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ի գիտություն է ընդունում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հայտարարությունն այն մասին, որ նախարարությունը «...բացատրություն է պահանջելու տիկին Դավթյանից, որը ստանալուց հետո կձեռնարկվեն բացատրությունից և դրա քննարկումից բխող միջոցներ»:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ուշադրության կենտրոնում կպահի այս խնդիրը և կոչ է անում բոլորին զերծ մնալ այնպիսի արտահայտություններ կամ գործողություններ անելուց, որոնք խախտում են երեխայի իրավունքները և չեն բխում երեխայի լավագույն շահից:
Նմանատիպ նյութեր
13332 դիտում
16:48 16-02-2017
«Սանիթեք» ընկերությունն արձագանքել է սոցիալական ցանցում տարածված տեսանյութին
Այս բաժնից
742 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
664 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
739 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան