308920 դիտում
20:27 17-09-2019
Արտակարգ դեպք Լոռու մարզում. ընթացող Opel-ի հետևի դռնից 21-ամյա ուղևորը վայր է ընկել. նրան սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխել են էրեբունի բժշկական կենտրոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Օձուն-Այգեհատ ավտճանապարհի 1-ին կմ հատվածում Օձունի բնակիչ, 32-ամյա Արման Բեժանյանի վարած Opel Zafira մակնիշի 36 LZ 137 համարանիշի ավտոմեքենայի հետևի աջ դուռը ընթացքի ժամանակ բացվել է, ինչի հետևանքով ուղևոր, Աքորի գյուղի բնակիչ, 21-ամյա Արմինե Թամազյանը վայր է ընկել ավտոմեքենայից:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Թամազյանը տեղափոխվել է Օձունի առողջության կենտրոն, այնուհետև՝ Ալավերդու բժշկական կենտրոն, որից հետո ժամեր անց սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է Երևան՝ Էրեբունի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Լեռնիկ Գիգոլյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Գարիկ Մելիքսեթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+