211652_close_icon
views-count1562 դիտում article-date 23:06 17-09-2019

Կայացել է միգրացիոն հոսքերի կառամարման թեմայով ուսումնավարժությանը նվիրված աշխատանքային հանդիպում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սեպտեմբերի 17-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ «Աղետների կամ ռազմական գործողությունների ժամանակ միգրացիոն հոսքերի կառավարման գործողություններ» թեմայով շտաբային ուսումնավարժության կազմակերպմանը և անցկացմանը նվիրված աշխատանքային հանդիպում: Միջոցառմանը մասնակցում էին ուսումնավարժությանը ներգրավված պետական մարմինների և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները: Ողջունելով հյուրերին՝ Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը նշեց, որ աղետների կամ ռազմական գործողությունների ժամանակ միգրացիոն հոսքերի կառամարման գործողությունների պլանն ուղարկվել է կառավարության հաստատմանը, իսկ հանդիպման մասնակիցներից ակնկալում է ակտիվ և արդյունավետ քննարկում: Ըստ վարժանքի սցենարի, Միջին Արևելքում և Ասիայում տեղի ունեցող ճգնաժամի հետևանքով հայկական մի շարք սահմանային անցակետերում նկատվում են ՀՀ պետական սահմանը հատել ցանկացող մարդկանց թվաքանակի աճ: Մասնավորապես, Բավրայի, Գոգավանի և Բագրատաշենի անցակետերը հաղորդում են դեպի Հայաստան մուտք հայցողների աճող թվաքանակի մասին: Թեև սահմանը հատող հայցողների մեծամասնությունն էթնիկ հայեր են, զգալի թվաքանակ են կազմում նաև այլ ազգերի և տարբեր դավանանքների մարդիկ, որոնք փախուստի են դիմել իրենց հայրենի հողերում անվերջ շարունակվող ճգնաժամերից: Նրանք Հայաստանը դիտարկում են որպես երկիր, որը շարունակում է ընդունել ապաստան հայցողներին և լիահույս են մուտք ունենալ և մնալ առնվազն այնքան ժամանակ, մինչև հակամարտությունները հանդարտվեն այնտեղ, որտեղից ժամանել են: Բավրայի սահմանային անցակետում գրանցվել է սահմանը հատել ցանկացող մարդկանց առավելագույն քանակ (ըստ վարժանքի սցենարի՝ շուրջ 5 000 անձ): Բավրայի սահմանապահ ծառայության պաշտոնատար անձը զեկուցել է վերադաս մարմնին ստեղծված իրավիճակի վերաբերյալ, առաջարկելով հոսքերի կառավարման նպատակով՝ պետական սահմանի անցման կետում ստեղծել հոսքերի ընդունման հավաքակայան: Վարժանքը նախատեսվում է անցկացնել 3 փուլով: Առաջին փուլում հոկտեմբերի 16-ին Գյումրիում նախատեսվում է անցկացնել հանրապետական հանձնաժողովի հավաք և գործողությունների խաղարկում: Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 17-ին, նախատեսվում է Բավրայի անցակետում իրականացնել սահմանակետի գողծողությունների ընթացակարգի փորձարկում, որին կհաջորդի ճամբարային ավանի ծավալումը, աշխատանքների կազմակերպումը և արդյունքների ամփոփումը: Հանդիպման շրջանակներում կայացավ կարծիքների ակտիվ փոխանակում: Առարկայորեն քննարկվեցին գործողությունների իրականացման համար պատասխանատու խմբերի կազմը և գերատեսչությունների ներկայացվածությունը, ճամբարային ավանի կառուցվածքը, ստեղծմանը և կառավարմանը առնչվող հարցեր: Դիտարկվեցին տրանսպորտային, սննդային, իրային ապահովման և տեղեկատվության տրամադրման հետ կապված խնդիրները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր