2305 դիտում
23:14 17-09-2019
Երևանի պետական համալսարանի Սոցիոլոգիայի և Ժուռնալիստիկայի ֆակուլտետներում ականների վտանգի իրազեկման դասընթացներ են անցկացվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
«Հումանիտարական ազերծման և փորձագիտական կենտրոն»-ի Ականների վտանգի իրազեկման և տուժածների աջակցության բաժնի ղեկավար Մարգարիտ Լազյանը, նույն բաժնի ավագ մասնագետ Գայանե Սիմոնյանը և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանն ականների վտանգի իրազեկման դասընթացներ են անցկացրել Երևանի պետական համալսարանի Սոցիոլոգիայի և Ժուռնալիստիկայի ֆակուլտետներում:
Դասընթացավարները ներկայացրել ե նկենտրոնի գործունեությունը, խոսել անվտանգ վարքագծի կանոնների մասին, պատմել Հայաստանի ականապատ մարզերի, հնարավոր վտանգների, Հայաստանի տարածքում և Սիրիայում իրականացվող հումանիտար ականազերծման աշխատանքների մասին:
Հանդիպման ավարտին «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները պատասխանել են ուսանողների հարցերին:
«Հանդիպումը կարևոր էր և բովանդակալից: Ներկայացված տեղեկատվությունն ապագա լրագրողներին կօգնի մասնագիտական գործունեության ընթացքում, ուստի ցանկալի էնման դասընթացներ կազմակերպել պարբերաբար»,- նշել է ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1438 դիտում
15:29 16-02-2021
Ականների վտանգի իրազեկման դասընթացներ մարզերում
1555 դիտում
14:14 24-08-2021
Ականների, չպայթած կամ լքված զինամթերքի վտանգի իրազեկման դասընթացներ Լոռու մարզի «Գուգարք» ճամբարում
1721 դիտում
18:29 03-09-2016
Պետական մանկավարժական համալսարանի ֆիզիկայի և քիմիայի ֆակուլտետներում թափուր տեղեր կան
Այս բաժնից
817 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
847 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»