211652_close_icon
views-count1558 դիտում article-date 14:14 24-08-2021

Ականների, չպայթած կամ լքված զինամթերքի վտանգի իրազեկման դասընթացներ Լոռու մարզի «Գուգարք» ճամբարում

«Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամ»-ը և Հայկական Կարմիր Խաչի ընկերությունը «Գուգարք» ճամբարում է, որտեղ բացի ճամբարականներից, հանգստանում են նաև Հայկական Կարմիր Խաչի ընկերության կողմից հավագրված սահմանամերձ բնակավայրերի երեխաները։ Հայտնում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿը։

Հայկական Կարմիր Խաչի ընկերությունը և «Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամ»-ը ՆԱՏՕ-ի աջակցության և գնումների ընկերության կողմից իրականացվող «Պատերազմի պայթուցիկ մնացորդների և ականների վտանգի իրազեկման ծրագիրը Հայաստանի Հանրապետությունում» ծրագրի շրջանակներում «Գուգարք» ճամբարում են հավաքել ականային վտանգի ենթակա մարզերից երեխաներ։ Այստեղ դպրոցականները բացի հանգստանալուց, երկրաշարժի, աղետների և առաջին օգնության մասին դասընթացներ անցնելուց, մասնակցում են նաև ականների և պատերազմի պայթուցիկ մնացորդների վտանգի մասին իրազեկման դասընթացներին։ Նրանք սովորում են ականային պատահարներից խուսափելու անվտանգ վարքագծային կանոնները։

Զուգահեռաբար շարունակվում է «Դպրոցականների քարոզարշավ 2021՝ Հարավային Կովկասն առանց ականների» ծրագիրը։ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը և «Ականազերծման և Ուտիլիզացիայի հիմնադրամ»-ը «ԼԻՆՔՍ» միջազգային կազմակերպության հետ համատեղ «Գուգարք» ճամբարում կազմակերպեցին պատերազմի պայթուցիկ մնացորդների վտանգի մասին իրազեկման դասընթացներ։ Ավարտին երեխաներն իրենց շնորհակալությունը հայտնեցին բոլոր ականազերծողներից, որոնք վտանգավոր տարածքները դարձնում են ավելի անվտանգ։

Հակաականային գործունեության ազգային մարմինը՝ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը ներկա էր ճամբարում իրականցվող բոլոր ծրագրերին: ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի աշխատակիցները բարձր գնահատեցին իրականացվող ծրագրերի որակը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր