3250 դիտում
09:34 19-09-2019
Հրաժարական-պաշտոնանկությունների շքերթը գործադիր-օրենսդիրում կշարունակվի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հրաժարական-պաշտոնանկությունների շքերթը գործադիր-օրենսդիրում կշարունակվի:«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` առաջիկայում զբաղեցրած պաշտոններից հրաժարական կտան փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, թեպետ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետևողականորեն հերքում է:
Նախարարական պորտֆելները ինքնակամ կհանձնեն նաև արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, որն ասել է՝ եթե Ամուլսարը հանք դառնա, ինքը կհեռանա նախարարի պաշտոնից: Հնարավոր է` հրաժարական ներկայացնեն նաև Ֆինանսների, Էկոնոմիկայի նախարարները և ԿԱ ՊԵԿ ղեկավարները:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ԱՄՆ այցից վերադառնալուց հետո ՀՀ վարչապետը մտադիր է աշխատանքից ազատելու միջնորդություն ներկայացնել ՀՀ նախագահին նաև կառավարության սոցիալական բլոկը համակարգող նախարարների մասով: Խոսքը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և ՀՀ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի մասին է:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` փոփոխություններ են սպասվում նաև Ազգային ժողովում: Հրաժարականի դիմում կներկայացնի Լենա Նազարյանը. նա կլքի նաև խորհրդարանի փոխնախագահի աթոռը: «Իմ քայլը» խմբակցությունից կհեռանա պատգամավոր Միքայել Զոլյանը, որը ևս կընդգրկվի ԱԺ-ում նոր ձևավորվող պատգամավորական խմբում: Եվ առաջիկայում պարզ կդառնա, թե էլ որ պատգամավորները կհամալրեն այս խումբը»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
17819 դիտում
09:03 27-04-2016
Ո՞րն է եղել ՊՆ-ում պաշտոնանկությունների պատճառը. «Ժողովուրդ»
4983 դիտում
09:01 21-02-2020
Պաշտոնանկությունների ալիքը կհասնի նաև ՊԲ. ովքեր են «թիրախում». «Ժողովուրդ»
1678 դիտում
09:41 05-09-2023
Պաշտոնանկությունների շքերթ է սպասվում. ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններին․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
961 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1237 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2521 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ