97491 դիտում
21:07 19-09-2019
Մահվան ելքով վրաերթ՝ Վանաձորի «Աֆինա» հարսանյաց սրահի դիմաց. 29-ամյա վարորդը, ով պայմանագրային զինծառայող է, վրաերթի է ենթարկել 64-ամյա հետիոտնին. վերջինը հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր` սեպտեմբերի 19-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Վանաձորի բնակիչ՝ 29-ամյա Միքայել Եփրեմյանը իր վարած Opel Astra մակնիշի 50 CD 707 համարանիշի ավտոմեքենայով Երևանյան խճուղում՝ «Աֆինա» հարսանյաց սրահի դիմաց, վրաերթի է ենթարկել Վանաձորի բնակիչ՝ 64-ամյա Ա. Հարությունյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը օպրատիվորեն դեպքի վայր ժամանած Վանաձորի հիվանդանոցի բժիշկների կողմից տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ քիչ անց, գիտակցության չգալով, մահացել է։
Դեպքի վայր են ժամանել ճանապահային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ։
Այս պահին ոստիկանները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը տեղից հայտնում է, որ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+