2231 դիտում
09:13 20-09-2019
Հայ-ամերիկյան հարաբերությունները զարգանալու լուրջ ներուժ ունեն՝ ԱՄՆ կոնգրեսականներ․ «Ամերիկայի ձայն»
Հայաստանն ու Միացյալ Նահանգները միմյանց են կապում ամուր մշակութային ու պատմական հարաբերություններ և հայ ժողովրդի ներդրումն ԱՄՆ-ի զարգացման գործում անգնահատելի է, [url=https://www.amerikayidzayn.com/a/5090954.html]«Ամերիկայի Ձայն»[/url]-ին տված հարցազրույցում նշեց սենատոր Ջեք Ռիդը.
«Այսօր ոգեշնչող է տեսնել, որ Հայաստանում իրական ժողովրդավարություն է հաստատվել և մենք ցանկանում ենք դրա հիման վրա կառուցել մեր հարաբերությունները: Հուսանք, որ Հայաստանում ազատության այդ կայծը կտարածվի ամբողջ տարածաշրջանի վրա»:
Կոնգրեսական Ֆրանք Փալոնի կարծիքով, Հայաստանը պետք է ավելի մեծ ուշադրությանն արժանանա Արևմուտքի կողմից, քանզի մինչ Արևելյան Եվրոպայի և Խորհրդային Միության նախկին երկրների զգալի հատվածը ժողովրդավարության անկում է գրանցում, Հայաստանը առաջընթացի ճանապարհին է.
«Առկա է այն կարծիքը, թե Հայաստանը, իբր խորհրդային բլոկի մաս է կազմում, Ռուսաստանի ուղեծրում է գտնվում և բարեկամական տրամադրված չէ Միացյալ Նահանգների հանդեպ: Մենք գիտենք, որ դա այդպես չէ և պետք է ավելի ակտիվ աշխատենք, որպեսզի կանխենք նման թյուրըմբռնումը»:
Ջեքի Սփիր-Կանչելյանն, ով նախաձեռնել է Հայաստանին 40 միլիոն դոլարի հավելյալ ամերիկյան օգնության հատկացման նախաձեռնությունը, ընդգծում է, որ Թավշյա հեղափոխությունից հետո Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին հատկացվող ամերիկյան օգնությունը կավելանա, որը կարևոր աջակցություն է Հայաստանի իշխանություններին ժողովրդավարության հաստատման գործում.
«Ժողովրդավարական ուղին բռնած Հայաստանը շարունակում է մնալ շրջապատված հարևաններով, որոնցից ոմանք Միացյալ Նահանգների բարեկամները չեն: Հայաստանը նաև շրջափակման մեջ է երկու հարևան պետությունների կողմից: Այս ամենը Հայաստանի ժողովրդավարությունն էլ ավելի տպավորիչ է դարձնում»:
Նշենք, որ Հայաստանին 40 միլիոն հավելյալ ամերիկյան օգնություն հատկացնելու վերաբերյալ Սփիր-Կանչելյանի նախաձեռնությունն ընդունվել է ԱՄՆ-ի Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատի մեծամասնությամբ: Այն դեռևս պետք է հաստատվի Կոնգրեսի երկու պալատների ներկայացուցիչներից բաղկացած միասնական հանձնաժողովի կողմից:
Նմանատիպ նյութեր
2770 դիտում
22:29 27-03-2018
Հարաբերությունները Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև ունեն զարգանալու մեծ ներուժ. Էդվարդ Նալբանդյան
2084 դիտում
13:09 16-03-2022
Տավուշի մարզում թեթև արդյունաբերության ոլորտը զարգանալու մեծ ներուժ ունի. Էկոնոմիկայի փոխնախարար
Այս բաժնից
868 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը