211652_close_icon
views-count2563 դիտում article-date 12:27 20-09-2019

Ջերմուկից, Գնդեւազից եւ Կեչուտից Ամուլսարի շահագործման դեմ հանդես եկող քաղաքացիները երթ են անում. News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ջերմուկ քաղաքից, Գնդեւազ եւ Կեչուտ համայնքներից Ամուլսարի շահագործման դեմ հանդես եկող բնակիչները, դասադուլ հայտարարած դպրոցականները, ինչպես նաեւ գործադուլ հայտարարած քաղաքացիներ, Ջերմուկում գործող առողջարանների ու հյուրանոցների աշխատակիցները քայլերթով հասել են Ջերմուկի զոհված ազատամարտիկներին նվիրված հուշարձան՝ այնտեղ հանրահավաք անցկացնելու համար, հայտնում է [url=https://news.am/arm/news/534405.html?fbclid=IwAR2F1McBpOMua02iiJZjzHNf7rNYtqMLyFDW3GVMw-_461-WAjIMrTsY4aQ]News.am[/url]-ը։ Մի խումբ քաղաքացիներ էլ ավտոերթ են իրականացրել։ Բնակիչների խոսքով՝ այսօրվանից սկսում են խաղաղ անհնազանդության ակցիաներ՝ այդպիսով պայքարելով Ամուլսարի շահագործման դեմ։ Հիշեցնենք, որ Ամուլսարի պաշտպանները սեպտեմբերի 20-ը հռչակել են բնապահպանական մոբիլիզացիայի եւ արդարության օր։ Հենց սեպտեմբերի 20-ին են Ջերմուկի բնակիչները եւ Ամուլսարի պաշտպանները նշանակել երկրի կառավարության համար այն վերջնաժամկետը, երբ որոշում պետք է կայացվի Ամուլսարի մասին։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://news.am/arm/news/534405.html?fbclid=IwAR2F1McBpOMua02iiJZjzHNf7rNYtqMLyFDW3GVMw-_461-WAjIMrTsY4aQ]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր