211652_close_icon
views-count2672 դիտում article-date 22:28 05-06-2018

Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դեմ հանդես եկող ակտիվիստները հանդիպելու են ՀՀ վարչապետի հետ

«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության անդամները հունիսի 5-ին հանդիպում են ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այս մասին իրենց ֆեյսբուքյան էջում գրել են նախաձեռնության անդամները: Հանդիպման ժամն ու վայրը դեռ հայտնի չէ: Ավելի վաղ` հունիսի 5-ին հրավիրված ասուլիսում բողոքի ակցիայի մասնակից Վազգեն Գալստյանը նշել էր, որ իրենց նպատակն է Ամուլսարի ոսկու հանքի գործունեության դադարեցումը, քանի որ այն խոչընդոտում է զբոսաշրջության զարգացմանը և բնությանը վնաս է պատճառում: Ի պատասխան, «Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը հայտնել էր, որ Ամուլսարի ծրագիրը բնապահպանական տեսանկյունից Հայաստանում երբևէ նախագծված լավագույն ծրագիրն է: «Ծրագիրն, ի դեպ, դեռևս չի շահագործվում և գտնվում է շինարարության փուլում, այդուհանդերձ, ընկերության նկատմամբ արդեն մի քանի տարի շարունակ իրականացվում է նպատակաուղղված և ֆինանսավորված հակաքարոզչություն՝ բնապահպանական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ կիրառող և կոռուպցիոն գործարքների մեջ չներգրավված միջազգային թափանցիկ ընկերությանը շուկայից դուրս մղելու նպատակով»,- ասել էր նա: Ջերմուկում և Գնդեվազում ակտիվիստները 10-օրյա դադարից հետո հունիսի 4-ի վաղ առավոտվանից նորից սկսել էին իրենց բողոքի ակցիան` փակելով դեպի Ամուլսարի ոսկու հանք տանող բոլոր ճանապարհները՝ այդ կերպ խոչընդոտելով այնտեղ իրականացվող շինարարական աշխատանքներին:

Նմանատիպ նյութեր