1819 դիտում
21:52 20-09-2019
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում տեղի է ունեցել նորանշանակ հարկադիր կատարողների երդման և ծառայողական վկայականների հանձնման հանդիսավոր արարողություն
Հայաստանի Հանրապետության անկախության տոնին ընդառաջ, սեպտեմբերի 20-ին, Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում տեղի է ունեցել նորանշանակ հարկադիր կատարողների երդման և ծառայողական վկայականների հանձնման հանդիսավոր արարողություն:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատար, արդարադատության գնդապետ Դավիթ Բեգինյանը շնորհավորել է աշխատակիցներին գալիք տոնի՝ Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթել խաղաղություն, առողջություն, արգասաբեր գործունեություն, կամք և վճռականություն՝ Ծառայության պատասխանատու գործը հավուր պատշաճի կատարելու համար։
Ծառայության կենտրոնական մարմնի և մարզային ստորաբաժանումների 19 աշխատակիցներ երդվել են հավատարմորեն ծառայել Հայաստանի ժողովրդին, խստագույնս պահպանել ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, աջակցել սահմանադրական կարգի պահպանմանը, անվերապահորեն և բարեխղճորեն կատարել ստանձնած պարտականությունները:
Շնորհավորելով նորանշանակ աշխատակիցներին` Դավիթ Բեգինյանը հույս է հայտնել, որ կարճ ժամանակահատվածում նրանք կինտեգրվեն ծառայության աշխատանքներին և արժանվույնս կծառայեն մեր պետությանն ու ժողովրդին:
«Գիտեք՝ հարկադիր կատարողի աշխատանքը դժվար է. հաճախ գործ եք ունենալու մարդու հետ, որը օրենքը և իրականությունը ընկալելու է սուբյեկտիվ տեսանկյունից, ուստի կոչ եմ անում՝ լինել բացատրելի և արդարության տեսանկյունից քաղաքացու համար վստահելի»,- ասել է Դավիթ Բեգինյանը:
Հայաստանի Հանրապետության անկախության hռչակման 28-րդ տարեդարձի առթիվ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատարի հրամաններով ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու համար մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
1566 դիտում
13:55 07-12-2022
Տեղի է ունեցել 1-ին անգամ հարկադիր կատարողի պաշտոնին նշանակվածների երդման և վկայականների հանձնման արարողությունը
1399 դիտում
21:43 05-12-2022
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում
Այս բաժնից
664 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
709 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
700 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են