211652_close_icon
views-count19419 դիտում article-date 00:51 21-09-2019

Կեցցե՛ կայացած և անկախ Հայաստանի Հանրապետությունը.Խիղճ և խաղաղություն բոլորիս.ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյան

Սիրելի՛ հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս՝ հայ ժողովրդի, թերևս, ամենակարևոր տոներից մեկի՝ Անկախության օրվա առթիվ: 28 տարի առաջ՝ 1991թ. սեպտեմբերի 21-ին, հայ ժողովուրդը միասնական որոշում կայացրեց՝ հանրապետական հանրաքվեին քվեարկելով Հայաստանի Հանրապետության անկախության օգտին: Մի քանի դարյա ընդմիջումից հետո, միասնական պայքարի շնորհիվ՝ ի կատար ածվեց մեր ժողովրդի դարավոր երազանքը: Մեր Հայրենիքում՝ Մայր Հայաստանում, վերականգնվեց հայ ժողովրդի գերագույն արժեքը՝ Անկախությունը: Անկախությունը մեր ազգի հարատևման, անվտանգության ապահովման, զարգացման ու բարեկեցիկ կյանքի կերտման անկյունաքարային գրավականն է, որին յուրաքանչյուրս մեր տեղում պարտավոր ենք հոգատարությամբ ու սրտացավորեն վերաբերվել: Հարգելի՛ հայրենակիցներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ այս հույժ կարևոր օրվա կապակցությամբ: Արևշատություն և բարեկեցություն եմ մաղթում Ձեզ ու ձեր ընտանիքներին: Կեցցե՛ կայացած և անկախ Հայաստանի Հանրապետությունը: Խիղճ և խաղաղություն բոլորիս: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյան

Նմանատիպ նյութեր