211652_close_icon
views-count9515 դիտում article-date 14:26 30-12-2019

Խիղճ և խաղաղություն բոլորիս. ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

Արտակարգ իրավիճակների նախարարության հարգելի՛ աշխատակիցներ, Հայաստանի, Արցախի, Սփյուռքի սիրելի՛ ժողովուրդ, Ջերմորեն շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում եմ խաղաղություն, առողջություն, անձնական և աշխատանքային հաջողություններ՝ ի բարօրություն մեր Հայրենիքի: Տարեմուտը լավ առիթ է գնահատելու ձեռք բերվածը և արժևորելու տարվա ընթացքում կատարված աշխատանքները, նախանշելու և պլանավորելու հաջորդող տարիների անելիքները: ԱԻՆ համակարգի սիրելի՛ աշխատակիցներ, Չնայած մի շարք դժվարություններին՝ անցնող տարին, այդուհանդերձ, ոլորտի պատմության մեջ կմնա որպես անհավանական թվացող ձեռքբերումների ու հաջողությունների տարի: Համակարգի ողջ անձնակազմի համախմբված և միասնական աշխատանքի արդյուքնում մեզ հաջովեց լուծել համակարգի առջև ծառացած մի շարք անլուծելի թվացող խնդիրներ: Ինչպես բազմիցս եմ ասել՝ արտակարգ իրավիճակների նախարարության ցանկացած աշխատակից փրկարար է: Փրկարար է իր բնույթով, տեսակով ու ծառայությամբ: Ամանորի նախաշեմին ցանկանում եմ առաջնահերթ երախտիքի առանձնահատուկ խոսքեր ուղղել մեր համակարգի աշխատակից-փրկարարներին, ովքեր գիշեր ու զօր ծառայում են մեր ժողովրդին, ովքեր վտանգելով սեփական կյանքը՝ սրտացավորեն պայքարում են մեր բնակչության կյանքի և առողջության համար։ Շնորհակալ եմ սրտացավ և անձնվիրաբար ծառայության համար: Հարգելի՛ հայրենակիցներ Մաղթում եմ, որ 2020 թվականը լինի առողջության և հաջողությունների տարի։ Երջանկություն, անսպառ ուժ ու եռանդ եմ մաղթում ձեզ ու ձեր ընտանիքներին։ Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ Խիղճ և խաղաղություն բոլորիս… Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր