1340 դիտում
11:56 21-09-2019
Նախագահ Արմեն Սարգսյանն Անկախության տոնի առթիվ շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ
Նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ տարբեր երկրների ղեկավարներից:
Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը նշել է, որ իր երկիրը շարունակելու է աջակցել Հայաստանին պետական և հասարակական շարունակվող բարեփոխումների ճանապարհին: «Փոխադարձ այցելությունների մեծ թիվը մեր երկրների միջև առկա և աճող երկկողմ հարաբերությունների վկայությունն է: Հաճույքով եմ հիշում անցյալ նոյեմբերին կայացած մեր հանդիպումը: Ձեզ և Ձեր համերկրացիներին մաղթում եմ, որ Ձեր երկիրը հետայսու կարողանա արդյունավետորեն զարգանալ խաղաղության մեջ և բարիդրացիական միջավայրում»,- ասվում է Գերմանիայի նախագահի շնորհավորական ուղերձում:
Նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձներ են հղել նաև Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Մալթայի նախագահ Ջորջ Վելան, Մարոկկոյի թագավոր Մուհամմադ Վեցերորդը, Ռումինիայի նախագահ Կլաուս Վերներ Յոհաննիսը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը, Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ուելի Մաուրերը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը։
Նմանատիպ նյութեր
1564 դիտում
18:58 22-09-2019
Նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ Անկախության տոնի առթիվ
1139 դիտում
18:25 20-09-2019
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Անկախության տոնի առթիվ
Այս բաժնից
889 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
913 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»