211652_close_icon
views-count1875 դիտում article-date 17:43 21-09-2019

Փարիզի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել «դեղին բաճկոնների» ակցիայի մասնակիցների նկատմամբ

Փարիզի ոստիկանությունը «դեղին բաճկոնների» ակցիայի շրջանակում 30 ցուցարարի է ձերբակալել: Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն։ Ցուցարարներին ցրելու նպատակով ոստիկանները նրանց դեմ կիրառել են արցունքաբեր գազ: «Դեղին բաճկոնների» ակցիաները Փարիզում սկսվել են 2018 թվականի նոյեմբերի 17-ից: Ակցիայի մասնակիցները պահանջում էին չբարձրացնել բենզինի և վառելիքի հարկը: Բողոքի ակցիաներն ուղեկցվում են զանգվածային անկարգություններով:

Նմանատիպ նյութեր