211652_close_icon
views-count249199 դիտում article-date 11:48 23-09-2019

Արտակարգ դեպք Արարատի մարզում․ Մասիս քաղաքում 32-ամյա հարսը 5-րդ հարկի տան պատուհանը մաքրելիս վայր է ընկել․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում Մասիսի բժշկական կենտրոնից Ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ՝ բժիշկների հերթապահ խումբը Մասիս քաղաքի Նոր թաղամասի 35 շենքի բակից մի կնոջ է տեղափոխել հիվանդանոց։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Պողոսյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գարիկ Գևորգյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը նույն շենքի բնակիչ 32-ամյա Լ․Դ․-ն է, ով շենքի 5-րդ հարկի իրենց տան պատուհանները մաքրելիս, անզգուշաբար վայր է ընկել։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են Ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքի խումբը՝ հետաքննիչ Զոհրաբ Սարգսյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Լ․ Դ․-ն նշված տան հարսն է։ [color=#EF2929]Ծանուցում.[/color] ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր