211652_close_icon
views-count1722 դիտում article-date 23:20 23-09-2019

Ապօրինի 65 ծառ էր հատել. ոստիկանության բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանությունը հատուկ ուշադրություն է դարձնում բնապահպանական խնդիրներին` հատկապես ապօրինի ծառահատումները բացառելուն և յուրաքանչյուր նոր դեպք արձանագրելիս իրազեկում է հասարակությանը, ինչը նույնպես զգոնության կոչ է: Նման մի դեպք օրերս, ոչ ստուգայցի ժամանակ այլ` օպերատիվ տվյալներն իրացնելով, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները բացահայտեցին: Սեպտեմբերի 17-ին ոստիկանության Գուգարքի բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ Եղեգնուտ գյուղի 60-ամյա մի բնակիչ գյուղի հարակից հանդամասում բենզասղոցով ապօրինի ծառ է հատել, փայտանյութը տեղափոխել տուն: Նույն օրը տղամարդը բաժին հրավիրվեց, խոստովանեց, որ ծառն օգոստոս ամսին է հատել, բայց, ինչպես նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվեց, դա նրա միակ ապօրինի ծառահատումը չէր: Կասկածվողը խոստովանական բացատրություն է տվել, որ սեպտեմբերի 5-ից 10-ը Եղեգնուտ գյուղի «Մքլոյի թալա» կոչվող հանդամասում բենզասղոցով տարբեր տեսակի ու տրամագծի 65 ծառ է հատել, փայտանյութը թողել է հանդում` հետագայում տուն տեղափոխելու նպատակով: Դեպքի վայրի զննության ընթացքում 60-ամյա տղամարդը մատնացույց է արել և՛ մասնատված փայտանյութը, և՛ հատված ծառերի կոճղերը, 3խմ փայտանյութ էլ ոստիկանները հայտնաբերել են նրա տան բակում: Փայտանյութն ի պահ է հանձնվել անտառտնտեսության աշխատակիցներին: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Բնության պատճառած վնասի չափը ճշտվում է: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր