981 դիտում
19:42 23-09-2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Մոլդովայի Հանրապետության Խորհրդարանի նախագահ Զինաիդա Գրեչանիի հետ
Եվրասիայի երկրների խորհրդարանների խոսնակների 4-րդ համաժողովի շրջանակում Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանում սեպտեմբերի 23-ին կայացել է ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի եւ Մոլդովայի Հանրապետության Խորհրդարանի նախագահ Զինաիդա Գրեչանիի հանդիպումը:
Կողմերը կարեւորել են երկու երկրների միջեւ բարեկամական հարաբերությունները, որոնց ամրապնդման գործում մեծ է խորհրդարանների դերը: Ընդգծվել է պատգամավորների շրջանում բարեկամական խմբերում ընդգրկվելու հետաքրքրվածությունը:
Զինաիդա Գրեչանին, արժեւորելով Հայաստանի եւ Մոլդովայի միջեւ քաղաքական եւ տնտեսական կապերը, նշել է, որ առկա են զարգացաման հեռանկարներ հատկապես ապրանքաշրջանառության եւ գյուղատնտեսության ոլորտներում:
Մոլդովական կողմն իր համակրանքն է հայտնել 2018 թվականի ապրիլին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության արժեքներին, դրա արդյունքում մեկնարկած՝ քաղաքական, տնտեսական եւ իրավական ոլորտներում բարեփոխումների օրակարգին:
Արարատ Միրզոյանը, ընդգծելով Հայաստանի եւ Մոլդովայի միջեւ ձեւավորված պատմական, քաղաքական եւ հումանիտար կապերը, կարեւորել է երկու երկրների խորհրդարանականների համատեղ աշխատանքը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային հարթակներում: Խորհրդարանի ղեկավարն արժեւորել է Մոլդովայի հայ համայնքի ուրույն դերը երկու երկրների հարաբերությունների խորացման հարցում:
Զինաիդա Գրեչանին ՀՀ Ազգային Ժողովի նախագահին հրավիրել է Մոլոդովայի Հանրապետություն:
Հանդիպմանը մասնակցել են Մոլդովայի խորհրդարանի փոխխոսնակներ Միխայիլ Պոպշոյը եւ Ալեքսանդր Սլուսարյը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Արման Բոշյանը եւ Վաղարշակ Հակոբյանը:
Նմանատիպ նյութեր
1221 դիտում
23:16 15-04-2021
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Մոլդովայի խորհրդարանի նախագահի հետ
Այս բաժնից
814 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
844 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»