1575 դիտում
20:49 24-09-2019
Խաբեությամբ տիրացել էր քաղաքացիների ոսկյա իրերին և կանխիկ դրամին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վերջին օրերին, մեկը մյուսի հետևից, ոստիկանության Կենտրոնական բաժնում խարդախության մասին հաղորդումներ էին ընդունվում։
Առաջին դեպքն արձանագրվեց սեպտեմբերի 13-ին։ Տիգրան Մեծի պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկի հարակից տարածքում անհայտ անձը խաբեությամբ տիրացել էր մի քաղաքացու ոսկե շղթային։
Սեպտեմբերի 16-ին և 18-ին էլ նմանօրինակ դեպք էր արձանագրվել Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի մոտ և Իսահակյան փողոցում։ Անհայտ անձը խաբեությամբ տիրացել էր ոստիկանություն դիմած քաղաքացիների կանխիկ դրամին։
Վերջին դեպքն արձանագրվեց սեպտեմբերի 20-ին․ Օղակաձը զբոսայգում անհայտ անձը խաբեությամբ տիրացել էր քաղաքացու ոսկե շղթային։
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների օրեր տևած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվեցին հանցագործությունները բացահայտելու համար առանցքային նշանակության օպերատիվ տեղեկություններ։
Ըստ տեղեկությունների՝ բոլոր հանցադրվագները կատարել էր նույն անձը։ Բացատրական աշխատանքների արդյունքում խարդախությունների մեջ կասկածվող 28-ամյա տղամարդը սեպտեմբերի 20-ին կամավոր ներկայացավ ոստիկանության Կենտրոնական բաժին և խոստովանական բացատրություն տվեց։
Հանգամանքները պարզվում են։
Կատարվում է քննություն։
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
22916 դիտում
22:09 14-09-2017
46-ամյա քաղաքացին պնդում է, որ Վարչական դատարանի նախկին դատավորը խաբեությամբ տիրացել է իր 3 մլն դրամին
914 դիտում
17:32 17-11-2022
Ներկայացել էր համատիրության աշխատակից և խաբեությամբ տիրացել 560 հազար դրամին
Այս բաժնից
856 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
880 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»