1363 դիտում
13:06 25-09-2019
Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2019-ի հունվար-օգոստոսին աճել է 7%-ով, գնաճը կազմել է 1.8%․ ԱՎԾ
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2019 թվականի հունվար-օգոստոս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7%-ով։ Օգոստոս ամսվա Տնտեսական ակտիվության ցուցանիշը հուլիսի համեմատ կազմել է 7.2%, իսկ նախորդ տարվա նույն ամսվա՝ օգոստոսի համեմատ՝ 7.6%:
Ըստ ԱՎԾ-ի՝ արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա հունվար-օգոստոսին աճել է 9.5%-ով, 2018թ-ի օգոստոսի համեմատ՝ 16.8%-ով, իսկ նախորդ ամսվա՝ հուլիսի համեմատ 0,2%-ով:
Շինարարության ոլորտում աճը կազմել է 4.4%, էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները 3,5%-ով նվազել են։
Առևտրաշրջանառության ծավալներն այս տարվա ութ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 9 %-ով, ծառայությունների ծավալը նույնպես (առանց առևտրի) աճել է 15.5 %-ով:
Այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին սպառողական գներ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 1.8%-ով:
Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալները դեռևս ներկայացված չեն: Այս տարվա 8 ամիսների ընթացքում հանրապետությունում արտաքին առևտրաշրջանառության ոլորտը հունվար-օգոստոս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ընդամենը 2%-ով, արտահանումն ավելացել է 4.6 %-ով, ներմուծումը՝ 0,7%-ով:
ԱՎԾ-ի հրապարակած տվյալներով՝ հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 5.7 %-ով, իսկ տարեկան կտրվածքով` 4%-ով, օգոստոս ամսին հուլիս ամսվա նկատմամբ միջին ամսական անվանական աշխատավարձը նվազել է 3.4%-ով:
Նմանատիպ նյութեր
3241 դիտում
09:43 21-04-2017
ԱՎԾ տվյալներով՝ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 6.6 տոկոս. «Ժողովուրդ»
1451 դիտում
15:50 26-09-2022
Հայաստանի հունվար-օգոստոսին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 13.9 տոկոսով
1941 դիտում
15:09 26-07-2021
Առաջին կիսամյակում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 5 տոկոս. Շինարարությունն աճել է 10,8 տոկոսով
Այս բաժնից
670 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
661 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
736 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն