211652_close_icon
views-count1944 դիտում article-date 15:09 26-07-2021

Առաջին կիսամյակում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 5 տոկոս. Շինարարությունն աճել է 10,8 տոկոսով

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2021-ի առաջին կիսամյակի արդյունքներով՝ հունվար-հունիսին 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5 տոկոսով: Այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Իսկ միայն հունիս ամսվա աճը նախորդ տարվա հունիսի համեմատ կազմել է 8 տոկոս:

Արդյունաբերական արտադրանքի ծավալը հունվար-հունիսին՝ 2020-ի հունվար-հունիսի համեմատ աճել է 2.1 տոկոսով, գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը՝ 6.8 տոկոսով, շինարարության ծավալը՝ 10.8 տոկոսով:

Առևտրի շրջանառությունում հունվար-հունիսին աճը կազմել է 8 տոկոս, իսկ մատուցված ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 2.7 տոկոսով:

2021 թվականի հունվար-հունիսին սպառողական գների ինդեքսն աճել է 5.7 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 10 տոկոսով, էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը՝ 0.5 տոկոսով:

Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նկատվել է 13.4 տոկոս աճ, իսկ աճը միայն հունիս ամսվա կտրվածքով՝ նախորդ տարվա հունիսի համեմատ, կազմել է 20.1 տոկոս:

Հունվար-հունիսին Հայաստանից արտահանումն աճել է 23.3 տոկոսով, ներմուծումը՝ 7.9 տոկոսով:

Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ 2021-ի հունվար-հունիսին եղել է 522.08: Ներկայում՝ մոտ 480 դրամ։

Նմանատիպ նյութեր