2376 դիտում
17:18 25-09-2019
Ջրանջատում Աջափնյակում, Մալաթիա-Սեբաստիայում. Ջրանջատման պատճառը համապետական նշանակության ճանապարհի շինարարությունն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր առավոտից Երևանի Մալաթիա-Սեբաստիա և Աջափնյակ վարչական շրջանների զգալի մասում, ինչպես նաև հարակից Զովունի, Փարաքար, Թաիրով, Արգավանդ, Գեղանիստ ու Ազատաշեն գյուղերում ջուր չկա: Սեպտեմբերի 25-ին ժամը 9.00-ից դադարեցվել է նշված տարածքների ջրամատակարարումը:
Պատճառը մայրաքաղաքի Բաբաջանյան-Չաուշի փողոցներ հատվածում նոր մայրուղու կառուցումն է, որի ավարտին Ադմիրալ Իսակովի պողոտան այս շրջանցիկ ճանապարհով կմիանա Աշտարակի խճուղուն:
Մի խոսքով, գործը համապետական նշանակության է, հետևաբար, ներգրավված կազմակերպությունները պարտավոր են առաջացող խնդիրներին հնարավորինս արագ լուծումներ գտնել:
Այսպես, ըստ նախագծի՝ նորակառույց ուղին մի քանի տեղ հատում է տարածաշրջանի ջրամատակարարման բաշխիչ ցանցը, ինչն անհնարին է դարձնում վերջինիս հետագա շահագործումը:
Մասնավորապես, Մալաթիա-Սեբաստիայում, «Հաղթանակ» թաղամաս տանող ճանապարհի սկզբնամասում ձևավորվող խոշոր տրանսպորտային հանգույցում կառուցվում է կամուրջ, որի հենասյունը «նստում է» ուղիղ 1000մմ տրամագծով «Արզական-Երևան» ջրատարի վրա: Այսօրինակ հանգամանքներով պայմանավորված, կապալառու «Խաչհար» ընկերությունն ամենուր կառուցում է ճանապարհը շրջանցող խողովակաշարեր ու դրանք հերթականությամբ միացնում է գործող ջրատարներին:
Նշված հատվածում գործի կեսն արվեց օգոստոսի 22/23-ին՝ նման դեպքերում անխուսափելի ջրանջատման պայմաններում: Այսօր երկրորդ ջրագծի միացումն է տրվում: Հետևաբար, պետք էր նորից ջրանջատում հայտարարել, ինչն իրականացվեց վաղօրոք՝ ի լուր հանրության: Իր հերթին, սպառողներին պատճառվող կենցաղային անհարմարությունները նվազագույնի հասցնելու համար, կապալառուն, օգտվելով առիթից, երեք վայրերում ևս նման աշխատանքների է ձեռնամուխ եղել:
Այսպիսով, շինարարն առավոտից ստացել է «աշխատանքային լայն ճակատ» և գործի անցել:
Աջակիցը ընկերության «Շահումյան» շահագործման տեղամասն է: Համատեղ ուժերով արվում է հնարավորը՝ աշխատանքը ժամ առաջ ավարտելու ու սպառողների ջրամատակարարման գործող ռեժիմը վերականգնելու համար:
[b]Հանրային կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
2270 դիտում
18:50 03-11-2014
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիայում, պլանային՝ Աջափնյակում, Դավթաշենում եւ Մալաթիա-Սեբաստիայում
1401 դիտում
15:25 09-02-2015
Վթարային ջրանջատում Աջափնյակում, Մալաթիա-Սեբաստիայում և Արմավիրում
1998 դիտում
17:34 24-06-2015
Պլանային ջրանջատում Աջափնյակում և Մալաթիա-Սեբաստիայում
Այս բաժնից
934 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան