Աշխարհի Գավաթ. Արոնյանը դուրս մնաց մրցապայքարից
Ռուսաստանում ընթացող Աշխարհի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլը վերջինը դարձավ Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանի համար:
Աշխարհի գործող գավաթակիրը թայ-բրեյքում հաղթելու հիանալի շանսեր ուներ, սակայն ցավալիորեն պարտվեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե Լագրավին ու լքեց պայքարը:
Կիսաեզրափակչում Վաշիե Լագրավի մրցակիցը կլինի ադրբեջանցի գրոսմայստեր Թեյմուր Ռաջաբովը: