146774 դիտում
19:52 25-09-2019
Արտակարգ դեպք Արթիկի գաղութում. որոշ կալանավորներ չեն հասկանում, որ «օձն իր պորտով, ղուշն իր թևով» էլ չի կարող հայտնվել բանտում կամ գաղութում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները օպերատիվ տվյալներն իրացնելով բանտի 4-րդ մասնաշենքի հետամասում գտնվող ծառերի վրա հայտնաբերել են 2 աղավնի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանցից մեկի ոտքին եղել է «ԺAKY» գրառմամբ պլաստմասից պատրաստված օղակ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ համաձայն մասնագիտական դիտարկման, նշված աղավնիների օգտագործումը բանտային կյանքում համարվում է որպես սուրհանդակ, այդ թվում՝ ոչ միայն գողական տերմինով ասած՝ «քսիվ տանել-բերելու», այլ նաև թմրամիջոց տեղափոխելու:
Փաստի առթիվ քրեակատարողական ծառայութայն պետ գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի կարգադրությամբ ծառայողական քննություն է սկսվել, իսկ սուրհանդակ աղավնիների միջոցով գաղութ արգելված իրերի ներթափանցման փորձի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ որոշ կալանավորներ չեն հաշտվում այն մտքի հետ, որ անցել են նախկին ժամանակները ու հիմա պետք է համակերպվեն այն մտքի հետ, որ «օձն իր պորտով, ղուշն իր թևով» չի կարող ներթափանցել քրեակատարողական մարմիններ, բանտեր ու գաղութներ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+