211652_close_icon
views-count32489 դիտում article-date 20:19 26-09-2019

Արթուր Վանեցյան. «Երբ քննության արդյունքները կհրապարակվեն, կտեսնեք՝ ձեր ասած ԱԱԾ պրոֆեսիոնալ տնօրենը իրականում եղել է շատ բարձր պրոֆեսիոնալ ու շարունակում է մնալ շատ բարձր պրոֆեսիոնալ» Aravot.am

[url=https://www.aravot.am/2019/09/26/1068492/?fbclid=IwAR3n-0WfB8mtZI911fsoOwtG_1o-G9KloiUo4gF5NrxjPAodDAEKGz29sWY]Aravot.am[/url]-ը գրում է. «Ուղղակի աբսուրդ է, նման բան չկա ու նման բան չէր էլ կարող լինել»,- Aravot.am-ին ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե իր մայրը ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի հեռախոսային բիզնեսում բաժնետեր է եղել: Արթուր Վանեցյանի խոսքով, իր մայրն արդեն հերքում է պահանջել այն լրատվամիջոցներից, որոնք նման հրապարակումներ են տարածել: Անդրադառնալով այն լուրերին, թե ինքը գաղտնի պայմանավորվածություն է ունեցել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ, որ եթե Խաչատրյանը վերականգնում է պետությանը պատճառված վնասը, ազատ է արձակվում, եւ որ Խաչատրյանը կատարել է պայմանավորվածության իր մասը՝ վճարելով գումարը և սպասել է իր ազատ արձակմանը, սակայն Նիկոլ Փաշինյանը թույլ չի տվել, որ Վանեցյանն էլ կատարի իր մասը, մեր զրուցակիցն այսպես արձագանքեց. «Դա էլ է ուղղակի ծիծաղելի, որովհետեւ Գագիկ Խաչատրյանն այսօր բանտում նստած է ու հարուցված է քրեական գործ: ԱՄՆ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ նոր Հայաստանի որպես ամենամեծ ձեռքբերում հայտարարեց կոռուպցիայի դեմ պայքարը ու թվարկեց մարդկանց, որոնց հանդեպ հարուցված են քրեական գործեր, որոնք վերականգնել են պետությունից գողացված գումարներ, որոնց մի մասն այս պահին կալանավայրում են, գտնվում են դատաքննության փուլում, այդ բոլոր թվարկված մարդիկ ձերբակալվել են ու քրեական հետապնդման են ենթարկվել, երբ ես եղել եմ ԱԱԾ տնօրեն»: Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2019/09/26/1068492/?fbclid=IwAR3n-0WfB8mtZI911fsoOwtG_1o-G9KloiUo4gF5NrxjPAodDAEKGz29sWY]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր