Հայ-ռուսական խճանկար. բանակցությունների սեղանին գազի գինն է․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն արդեն տեղեկացրել է, որ ՌԴ նախագահը Երևան կժամանի հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13:00-ին, և 16:00-ին էլ կվերադառնա: ԵԱՏՄ երևանյան նիստի նախապատրաստական ծանր գործից հետո օրակարգը, մեր տեղեկություններով, գլխիվայր փոխվել է:
Նիստի մեկնարկը նախատեսված է եղել վաղ առավոտյան, բայց նախագահ Պուտինի՝ ժամը 13:00-ին գալու հետ կապված ծրագիրը փոփոխվել է: Հայ- ռուսական հարաբերություններում առերևույթ ամեն ինչ լավ է, երկու երկրների իսթեբլիշմենթն էլ դա են հաստատում, ռազմավարական գործընկերներ ենք՝ երկկողմ ռազմատեխնիկական համագործակցությունով, Սիրիա ենք ուղարկում հայ սակրավորներին ու բժիշկներին... Իրականում, սակայն, հայ-ռուսական հարաբերություններում այսօր, ըստ էության, ճաքերն ակնհայտ են:
Դրանց վկայությունն են, օրինակ, հակառուս պաշտոնյաների նշանակումները, նաև ԵԽԽՎ ամառային նստաշրջանում ՌԴ- ի Վեհաժողով վերադարձին հայկական պատվիրակության ղեկավարի՝ դեմ քվեարկությունը:
Ու, ի դեպ, թեպետ պարզաբանվեց, թե պատվիրակության ղեկավարը սխալմամբ է բացասական քվեարկության կոճակը սեղմել, բայց, միևնույնն է, սխալը շտկել չստացվեց: Եվ ամենաէականը՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել է, որ առաջիկայում Երևանում ռուսական կողմի հետ երկու երկրների ղեկավարները կքննարկեն նաև գազի գնի բարձրացման հարցը: Մենք հրապարակել ենք, որ նախնական 30 տոկոսի փոխարեն այժմ բանակցությունների սեղանին ավելի բարձր գին է լինելու»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]