211652_close_icon
views-count1778 դիտում article-date 17:48 27-09-2019

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հայտարարությունը՝ Մատենադարանի դիմաց իրազեկման ակցիա իրականացնելու մասին

Ամիսներ շարունակ «ՎԵՏՕ» նախաձեռնությունն իրականացնում է ակցիաների շարք՝ միտված օտարերկրյա գործակալական ցանցի լյուստրացիային և Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի գրասենյակի փակմանը: Շուրջ 22 տարի է, ինչ այս հիմնադրամն՝ իր հավաքագրած արտասահմանյան գործակալական ցանցի միջոցով ֆինանսավորում է ապազգային ու հակապետական մտածողությամբ մարդկանց։ Այս սինդիկատը, ուղղակի կամ անուղղակի ֆինանսավորման միջոցով, իր ազդեցության տակ է պահում մի շարք ԶԼՄ-ներ, որոնց օգնությամբ տեղեկատվական մանիպուլյացիաների միջոցով հերոսացնում է մարդասպաններին, ծանր հանցագործներին, հետևողականորեն վարկաբեկում է պետության հիմնասյուները՝ իրավական, կրթական համակարգերը, ուժային կառույցները, այդ թվում՝ բանակը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ նպատակ ունենալով քանդել մեր պետականության հիմքերը, ոչնչացնել արժեհամակարգայինխարիսխները: Սորոսի գրասենյակը՝ վճարված արտաքին ազդեցության գործակալների միջոցով ձևավորել է օտար օրակարգն առաջ տանող վարձու մարդկանց խումբ, ովքեր իրենց կոչում են քաղաքացիական հասարակություն, ևհիմա արդեն պատկառելի ներկայացվածություն ունեն նաև ՀՀ Ազգային ժողովում ու կառավարությունում: Սորոսականներն իրենց գործունեությունն այսօր կենտրոնացրել են մեր հանրության շրջանում ատելության և անվստահության տարածման ու խորացման ուղղությամբ՝ հետևողականորեն հրահրելով քաղաքացիական բախումներ: Սուտը, կեղծիքը, բռնությունը, հալածանքը, հետապնդումները, հանրության պառակտումը, քաղաքացիական բախումները նրանց սիրելի գործիքակազմն են։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ջորջ Սորոսի բաց հասարակությունների կեղծ գաղափարը ոչնչացման սպառնալիք է ոչ միայն մեր պետականության համար, այլևդամոկլյան սրի պես կախված է տարածաշրջանիբոլոր երկրների գլխին՝ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումնիրականացնելու է ակցիա՝ ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարներին և պատվիրակություններին Սորոսի վտանգի մասին իրազեկելու նպատակով: Կոչ ենք անում ԵԱՏՄ անդամ երկրների մեր գործընկերներին՝ լինել զգոն, իրենց երկրներում ևս բացահայտել օտարերկրյա գործակալներին և սահմանափակել պետությունը կազմաքանդող նրանց գործունեությունը, իսկ մեր օրակարգը կիսող բոլոր քաղաքական, հասարակական ուժերին և մտահոգ անհատներին՝ հոկտեմբերի 1-ին, ժամը 11:00-ին Մատենադարանի դիմաց միանալ մեր ակցիային։ [b] Վերջնագիր երկիրը տվող օտարներին #ՎԵՏՕ Էլ. հասցե՝ [email protected][/b]

Նմանատիպ նյութեր