211652_close_icon
views-count13993 դիտում article-date 19:35 28-09-2019

Հարսին դանակահարած սկեսուրը ձերբակալվել է

Սեպտեմբերի 27-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նոր Խարբերդ առանձնատներից մեկում 52-ամյա կինը դանակով հարվածել է 25-ամյա մի աղջկա: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ: Քիչ անց հիվանդանոցից հայտնել են, որ շտապօգնության խումբը կրծքավանդակի աջ կեսի ծակած-կտրած վերքով բուժօգնության է տեղափոխել 25-ամյա աղջկան: Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ աղջկան մարմնական վնասվածք պատճառած կինը նրա սկեսուրն է: Կինը դանակով հարվածել էր հարսին՝ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ: Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 28-ին, ժամը 01.30-ին, 52-ամյա կինը բերման է ենթարկվել ոստիկանություն և ձերբակալվել: Դանակն առգրավվել է: Կատարվում է նախաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր