211652_close_icon
views-count2026 դիտում article-date 13:39 02-05-2015

Կնոջը և հարսին պոռնկության մեջ մեղադրելու համար հարևանին դանակահարած Վալերիի կինը մտավախություն ունի, որ դանակահարվածները տղային էլ կդրդեն այդ քայլին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ողջի գյուղում 62-ամյա Վալերի Գ.-ն ձեռքին եղած կենցաղային դանակով հարվածներ էր հասցրել հայր եւ դուստր` 84-ամյա Մաքսիմ Ա.-ին եւ 46-ամյա Յուլյա Ա-ին, որովհետեւ վերջիններս իր կնոջն ու հարսին պոռնկության մեջ էին մեղադրել: Թեեւ նրանք գտնվում են հիվանդանոցում, բայց շարունակում են անվայելուչ արտահայտությունները եւ դանակահարողի կինը մտավախություն ունի, որ իր որդուն էլ կդրդեն դանակահարության: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց դանակահարողի` Վալերիի կինը` Արմիդան: «Դանակահարվածները դեռ հիվանդանոցում են: Բայց քույրն է Ռուսաստանից եկել եւ հարեւանների մոտ ավել-պակաս էլի մեր հասցեին խոսում է, վիրավորում: Էլի անբարոյականության մեջ է մեղադրում, վատ խոսքեր: Իրենց նպատակն է, որ մեր տան տղամարդկանց փակել տան, նստացնեն: Վեխենում եմ, որ էլի այդպես հայհոյեն, վիրավորեն, տղուս էլ քաշեն: Իրենք միշտ ասել են, որ Հակոբին, Վալերիին, Վլադին նստեցնելու եմ տալու: Իրենց սրտի մուրազը դա է»,- ասաց Արմիդան: Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ Ողջի գյուղում 62-ամյա Վալերի Գ.-ն ձեռքին եղած կենցաղային դանակով հարվածներ էր հասցրել Մաքսիմ Ա.-ին եւ 46-ամյա Յուլյա Ա-ին, որովհետեւ վերջիններս իր կնոջն ու հարսին պոռնկության մեջ են մեղադրել: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր դանակահարողի` Վալերիի կինը` Արմիդան: «Իմ եւ իմ հարսի հասցեին անընդհատ այստեղ, այնտեղ ասում էին, թե մենք պոռնիկ ենք, անբարոյական, ախպար: Անգամ երթուղայինի մեջ են ասել, հարեւանների մոտ: Իրենց քույրը իմ տեքոր կինն է: Մի անգամ նրանք ինչ-որ մեկին մեղադրել էին, թե ցանկացել են իրենց հոր դեմ մահափորձ անել, մենք վկա ենք եղել, որ նման բան չի եղել: Նրանք դրանից վիրավորված տարիներ շարունակ մեր հասցեին նման վիրավորնքներ են հնչեցնում եւ օրերից մի օր ամուսնուս համբերության բաժակը լցվեց»,- ասել էր դանակահարողի կինը եւ ավելացրեց, որ ամուսինը ստորագրությամբ ազատ է արձակվել եւ անասուններին տարել է արոտավայր:

Նմանատիպ նյութեր