3567 դիտում
17:20 28-09-2019
Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու գործով երկրորդ անձն է ձերբակալվել
ՀՀ Քննչական կոմիտեի Շենգավիթի վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղութամբ: Երկու անձ ձերբակալվել է: Այս մասին հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն:
Նախնական տվյալներով՝ 2019 թվականի սեպտեմբերի 27-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը ՀՀ Ոստիկանության շենգավիթի բաժնում հաղորդում, այնուհետ բացատրություն է տվել այն մասին, որ նույնը օրը՝ ժամը 20:30-ի սահմաններում, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրից Լազոյի փողոց քայլելու ընթացքում իրեն են մոտեցել երկու երիտասարդ, ովքեր սկսել են տեսանկարահանել իրեն՝ հայտարարելով, որ ուղիղ եթերում են, իսկ նրանցից մեկը՝ ով ներկայացել է բլոգեր Նարեկ Մութաֆյան, սկսել է հարցեր տալ Ա. Դանիբեկյանի նախագահությամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քննվող քրեական գործից և նրա նկատմամբ հնչեցել է վիրավորական արտահայտություններ:
Դեպքի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով և ուղարկվել ՀՀ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանների քննչական բաժին՝ նախաքննություն իրականացնելու համար:
Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքին մասնակից անձնաց ինքնությունը, ովքեր երևանի քաղաքի բնակիչներ են ծնված՝ 1991 և 1993 թվականներին: Վերջիններս ձերբակալվել են:
Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են մեծածավալ և անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ, ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու համար:
Համացանցում [url=https://www.facebook.com/saqo.ohanjanyan.7/videos/1451913461638489/]տեսանյութ[/url] է տարածվել, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից Նարեկ Մութաֆյանը մի խումբ անձանց հետ հետապնդում և հարցեր տալիս Աննա Դանիբեկյանին: Մութաֆյանը մասնավորապես հետաքրքրվում էր, թե արդյոք Դանիբեկյանը կա «դատարանի պատերի տակ վնգստացող դատավորների ցուցակում»: Նրանք Աննա Դանիբեկյանին հետանդեցին մինչև Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր:
Այս միջադեպին անդրադարձել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը Ֆեյսբուքի իր էջում [url=https://www.facebook.com/babajanyana/photos/a.2323937550970292/2737741299589913/?type=3&theater]հայտնելով[/url], որ Մարտի 1-ի գործով դատավոր Աննա Դանիբեկյանին արդեն տրամադրվել է պահպանություն/թիկնապահ։ Հիմա աշխատանքներ են տարվում տան պահպանության և տան անդամների պաշտպանության ուղղությամբ։
Նմանատիպ նյութեր
4234 դիտում
16:48 06-12-2018
Բուշ ավագի հուղարկավորության ժամանակ Թրամփին մեղադրել են անհարգալից վերաբերմունք դրսևորելու մեջ
Այս բաժնից
790 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
628 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
742 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված