1191 դիտում
14:40 30-09-2019
Անասնագողության փորձ Արջուտում. ոստիկանները բացահայտել են հանցագործությունը
Սեպտեմբերի 28-ին ոստիկանության Գուգարքի բաժին տեղեկություն էր ստացել, որ Արջուտ գյուղի մի բնակչի անասնագոմից գողություն են կատարել:
Մեկնած օպերատիվ խմբին Արջուտի բնակիչը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 02.50-ի սահմաններում, շան հաչոցներ լսելով՝ դուրս է եկել բակ և նկատել, որ օգտվելով տանը կից անասնագոմի դուռը կողպված չլինելու հանգամանքից՝ անասնագոմից հանել են իրեն պատկանող հորթը, իսկ բակից՝ ցուլը և փորձել են տանել Վանաձոր քաղաքի ուղղությամբ: Ինքը նրանց հետևել է, և իր ձայնից աննասուները գողացող անձինք իրեն նկատելով՝ անասուններին թողել և փախել են:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 15.00-ին, Սպիտակի 37-ամյա բնակիչը հրավիրվել է բաժին և տվել խոստովանական բացատրություն, որ սեպտեմբերի 28-ի գիշերը Արջուտ գյուղի կանգառի մոտ՝ գնացքի երկաթգծում, նկատել է մեկ հորթ և մեկ ցուլիկ և փորձել է հորթին գողանալ, սակայն նկատելով անասնատիրոջը՝ փախել է՝ հանցագործությունն ավարտին չհասցնելով:
Նախապատրաստվում են նյութեր:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
12214 դիտում
10:55 09-05-2018
Սպանության փորձ Էրեբունիում։ Տեղի ոստիկանները բացահայտել են հանցագործությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2886 դիտում
23:02 08-07-2019
Ստեփանավանի ոստիկանները անասնագողության փորձի դեպք են բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
4725 դիտում
19:51 13-11-2019
Արմավիրի համայնքային ոստիկանները անասնագողության դեպք են բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
847 դիտում
18:28 03-02-2025
Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում
760 դիտում
18:22 03-02-2025
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր է ընտրվել Մանուկ Բարսեղյանը